ОМОН-ը իր արյամբ պահեց հայրենի հողն ու սահմանները. Գնդապետ Գրիշա Սարգսյան

OMON

Աշխարհասփյուռ հայ ժողովուրդ, այսօր` օգոստոսի 28-ին տոնում ենք Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատների (ОМОН) ստեղծման հոբելյանական 30-րդ տարեդարձը:

Բոլորս գիտենք, որ ամբողջ աշխարհը տառապում է թագավարակով և Հայաստանը ևս պատուհասեց այդ արհավիրքը: Գիտենք, որ երկիրը արդեն քանի ամիս գտնվում է Արտակարգ դրության պայմաններում և կան որոշակի սահմանափակումներ: Հարգելով օրենքն ու օրինականությունը մենք պետական մակարդակով չենք նշի կարևորագույն գործնեություն ծավալած ստորաբաժանման տոնը:

ОМОН-ի մարտիկները անցել են դաժան և դժվարին ճանապարհ և մարտական մկրտությունը ստացել են ռազմաճակատում: Նրանք իրենց փառապանծ անունը բարձր պահեցին և կարողացան մեծ ռիսկի գնով  դուրս գալ  Օղակ գործողությունից (Операция Кольцо):

ОМОН-ականները դարձան Հայոց Բանակի առաջամարտիկները, ովքեր սահմանին` ազգի պահապան  զինվորներ էին, իսկ երկրի ներսում հանդիսանում էին օրենքի պատվար:

1988 թվականին, երբ սրվեց հակամարտությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև, վտանգվեց արցախահայության գոյությունը և Հայաստանը ներքաշվեց չհայտարարված պատերազմի մեջ սկիզբ առավ ազգային-ազատագրական պայքարը: Ամբողջ Հայաստանում ձևավորվում էին կամավորական ջոկատներ, սակայն ՀՀ-ում միակ ուժային կառույցը, որը իրավունք ուներ զենք կրելու` Ներքին գործերի նախարարությունն էր:
1990 թվականին Կառավարության մինիստրների խորհրդի թիվ 487 որոշմամբ ՆԳՆ-ում տեղծվեցին միլիցիայի հատուկ նշանակության ջոկատները, որոնք անցան փառապանծ մարտական ուղի, հերոսաբար պաշտպանելով հայրենիքի և ԼՂՀ սահմանները:

Հոբելյանդ շնորհավոր` հզոր, քաջ, հաղթանակած, միշտ անպարտ ОМОН և ОМОН-ականներ:
Այսօր ես գլուխ եմ խոնարհում ՄՀՆՋ շարքերում կռված և իրենց կյանքի գնով բաղձալի ու թանկ  անկախություն կերտած նահատակների շիրիմների առջև:
Մենք կանգնած ենք պետության և պետականության հիմքում և այսօր էլ պատրաստ ենք ծառայելու ի փառս Հայաստանի հանրապետության և ի բարօրություն  հայ ժողովրդի:

                                                 Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատների
վետարանների միության նախագահ, գնդապետ
Գրիշա Սարգսյանը   

 

Լուսինե Ղազարյան

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…