«ԹԻՄ» ՍՊԸ կողմից Վեոն Արմենիան ձեռքբերելու գործընթացի համար բոլոր խոչընդոտները վերացված են

team

Դատարանը վերացրել է Թիմ ՍՊԸ կողմից Վեոն Արմենիան ձեռքբերելու խոչընդոտը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում 27.08.2020 բավարարվեց “ԹԻՄ” ընկերության միջնորդությունը՝ Դատարանի 13.08.2020թ․ որոշմամբ կիրառված հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին։ Ապահովումը վերացնելու մասին դատարանի որոշումն ուժի մեջ է մտել կայացման պահից։ Որոշումը հասանելի է DataLex դատական տեղեկատվական համակարգում հետևյալ հղումով՝ http://www.datalex.am/…։
Հիշեցնենք, որ օրեր առաջ դատարանը բավարարել էր հայցվոր «Յուքոմ» ՓԲԸ-ի միջնորդությունը հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ, մասնավորապես՝ հայցի ապահովման նպատակով Դատարանն արգելել էր «ԹԻՄ» ՍՊԸ-ին կնքել «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ բաժնետոմսերի ձեռքբերման գործարք և գրանցման ներկայացնել գործարքից ծագող իրավունքները։ Իսկ այժմ “ԹԻՄ” ՍՊԸ կողմից Վեոն Արմենիան ձեռքբերելու գործընթացի համար բոլոր խոչընդոտները վերացված են։

https://www.facebook.com/TelecomArmenia/posts/163075108749930

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…