Օհոհոհոոոոոյ, շենքի չափ աստերոիդ է մոտենում Երկրին 🥶 Ահայ-հրայ, հայբուդուր…

Asteroid

« Օհոհոհոոոոոյ, շենքի չափ աստերոիդ է մոտենում Երկրին 🥶 Ահայ-հրայ, հայբուդուր… 😱 »

Այ, մոտավորապես այսպիսի սուր զգացողություններ են ցանկանում փոխանցել որոշ կայքեր՝ ներկայացնելով վաղը սպասվող իրադարձությունը…

Ի՞նչ իրադարձություն… 🤔

Այսպես, օրեր առաջ NASA-ից հայտնեցին, որ մեր մոլորակին 2011 ES4 անվանումը կրող աստերոիդն է մոտենում ու սեպտեմբերի 1-ին կմոտենա մեզ մինչև 120 հազար կիլոմետր։

Աստերոիդն ունի 22-ից 50 մետր չափս, շարժվում է 8,16 կիլոմետր/վայրկյան արագությամբ, խելացի է, ունի բարետես արտաքին, խաղաղասեր է, չի պատրաստվում բախվել Երկրին 🌍

Ինչո՞վ է սա վտանգավոր…

Ընդհանուր առմամբ, աստերոիդի՝ Երկրի մթնոլորտ մտնելու հավանականությունը գնահատվում է 0,41 տոկոս… Այսինքն՝ 99,59 տոկոսով մեր հյուրը շարունակելու է իր ընթացքը։

Ի դեպ, քանի առիթ կա՝ նշենք… Այս տարվա օգոստոսին ֆիքսվել է աստերոիդի Երկրին մոտենալու շուրջ 80 դեպք, որոնցից ամենամոտը եղել է մինչև մոտ 8 հազար կիլոմետր ))

Հ.Գ. Դե, իսկ նկարում պատկերված է այն, ինչ չի լինի վաղը 😀

https://www.facebook.com/SirovTiezerqic/photos/a.440508386454200/949632415541792/?type=3&__xts__%5B0%5D=68.ARDbWKdVgngKVDBIyOViuh44Y83bMYzNYO946RtFmpxmmGQgffN1KB5YUwWe3i11Wx5BBfQ3DXhkG_FQbJbOLJxyTwKy05CDlpFkSVm0s1LJGfEmw2ypU1DX01R4OvUA8cOzwTneAHha84uJksUU4nVfVwkzNSQ5hg45EQqSw2VlnzNMAjKbH6VNkdokLmTgIcXZD53qFxyshoyP2dRPe7_b465ckK_rTwi4L-M4t0ex6Wq-XAi31Vz6B86ekTJ-IUDbOJbPpxuR5WyRsp4sflwe5gbolv6xDVnMlEpMevQaLj435qlpXfQvimbMDv2qZKkAfhQKB1vWAEpsBsHsTTo&__tn__=-R

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…

Other Story