Ավանդության համաձայն` այստեղ է թաղված Դվինում սպանված Հայոց Սմբատ Ա Բագրատունի թագավորը.

Odzun

ՕՁՈՒՆԻ ԿՈԹՈՂ
Ավանդության համաձայն` այստեղ է թաղված Դվինում սպանված Հայոց Սմբատ Ա Բագրատունի թագավորը (892-914 թթ.): Ըստ կառուցողական արվեստի և պատկերագրական ոճի` ոչ ուշ,քան VI դ. կառույց է:
Կառուցված է բաց շագանակագույն ֆելզիտի սրբատաշ քարերով: Աստիճանավոր,2.4 մ բարձրությամբ պատվանդանի վրա վեր են խոյանում երեք մույթեր, որոնց կամարակապ բացվածքներում տեղադրված են միակտոր քարի 4-մետրանոց մեկական սյուներ (ստելա): Կամարներից վերև գեղաքանդակ քիվն է: Կոթողը հավանաբար պսակված է եղել թևավոր խաչով, որի մասին են վկայում վերին քիվ իհարթակում պահպանված ելուստները: Քառակող նիստերը ամբողջովին քանդակազարդ են: Թեմատիկ պատկերաքանդակները ներկայացնում են տեսարաններ Հայոց Տրդատ Գ արքայի, Գրիգոր Լուսավորչի, Հռիփսիմյան կույսերի, Գրիգոր Լուսավորչին հալածող նույն Տրդատ արքայի`խոզակերպ դառնալու և քրիստոնեություն ընդունելուց հետո վերստին մարդկային կերպարանք ստանալու վերաբերյալ, նաև որոշ դրվագներ Հին և Նոր Կտակարաններից` Իսահակի զոհաբերության տեսարանը, «Երեք մանուկները հրե վառարանում», Տիրամայրը` մանուկ Հիսուսը գրկում, գահին նստած, Կույս Մարիամը`ժայռից բխող աղբյուրի մոտ ավետիս ստանալիս և այլն: Պատկերաքանդակները զետեղված են կոթողի արևելյան և արևմտյան նիստերին` ուղղանկյուն շրջանակների մեջ: Հյուսիսային և հարավային նիստերը հարդարված են բուսական և երկրաչափական պատկերաքանդակներով:

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…