Արտակարգ դրության ավարտից հետո արգելանք կիրառելու և բռնագանձում տարածելու սահմանափակումը դադարելու է

dahk

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից հայտնում են՝ Արտակարգ դրության ավարտից հետո արգելանք կիրառելու և բռնագանձում տարածելու սահմանափակումը դադարելու է: 

«Հարգելի՛ քաղաքացիներ,

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, երկրում հայտարարված արտակարգ դրության իրավական ռեժիմով պայմանավորված՝ Կառավարության որոշման հիման վրա  սույն թվականի ապրիլի 14-ից հետո Ծառայությունն արգելանքներ չի կիրառել և բռնագանձում չի կատարել հանրային իրավական դրամական պահանջների գործերով՝ տրանսպորտային միջոցի կայանման համար սահմանված կարգով չվճարելու հիմքով, ինչպես նաև ճանապարհային ոստիկանության կողմից կայացված և անբողոքարկելի դարձած վարչական ակտերի հիման վրա հարուցված կատարողական վարույթներով:

Տեղեկացնում ենք, որ արտակարգ դրության ավարտով պայմանավորված՝ 2020 թվականի սեպտեմբերի 11-ին՝ ժամը 17։00-ից, Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը պարտավոր է վերսկսել նշված վարույթներով օրենքով նախատեսված գործողությունների կատարումը, այդ թվում՝ պարտավորության չափին համապատասխան արգելանքի կիրառումը և համապատասխան դրամական միջոցների բռնագանձումը։

Ծառայությունը հորդորում է հետագա դժվարություններից և հնարավոր անհարմարություններից խուսափելու համար կամովին կատարել հարուցված կատարողական վարույթներով Ձեր պարտավորությունները»,- ասված է հաղորդագրության մեջ:

https://www.facebook.com/varduhi.petrosyan.982/posts/10221402760472190

Related Posts

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…