Դատարանը Էդգար Մալաքյանին կալանավորելու որոշում է կայացրել

Edgar

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Հարություն Մանուկյանի նախագահությամբ բավարարել է Երևանի «Արարատ»-ի կիսապաշտպան, Հայաստանի ազգային հավաքակնի նախկին  ֆուտբոլիստ Էդգար Մալաքյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու քննիչի միջնորդությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Էդգար Մալաքյանի պաշտպան Գոռ Մելքումյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ դատարանը նրան մեկ ամսով կալանավորելու որոշում է կայացրել։

Ըստ նրա, դատարանը քննիչի միջնորդությունը մասնակի է բավարարել, ձերբակալությունը ճանաչվել է ոչ իրավաչափ:  Գոռ Մելքումյանը հավելել է, որ բողոքարկելու են դատարանի որոշումը հնգօրյա ժամկետում։

Ներկայումս դատարանը քննում է Էդգարի եղբոր՝ Երևանի «Փյունիկ»-ի ֆուտբոլիստ, Հայաստանի ազգային հավաքականի թեկնածու Գոռ Մալաքյանի կալանավորման հարցը։

ՀՀ ոստիկանությունը հաղորդել էր, որ Կասկադում երկու երիտասարդ քաշքշել են ճանապարհային ոստիկանության տեսուչների, նաև կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը՝ հայհոյանքներ են հնչեցրել:

Քննչական կոմիտեն էլ տեղեկացրել է, որ օգոստոսի 30-ին` ժամը 23:00-ի սահմաններում, 26-ամյա և 29-ամյա ֆուտբոլիստ եղբայրները, ընկերոջ և մի քանի այլ անձանց հետ գտնվել են Երևան քաղաքի «Կասկադ» համալրին հարող սրճարաններից մեկում: Նշված ժամանակահատվածում ՀՀ ճանապարհային ոստիկանության երկու տեսուչներ, ծառայություն իրականացնելիս, նկատել են կանգառ-կայանման կանոնները խախտած՝ եղբայրների ընկերոջը պատկանող «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան և բարձրախոսով ներկայացրել մոտենալու պահանջ:

Վերջինիս տեղեկացնելով վարչական իրավախախման վերաբերյալ փաստը՝ կազմել են համապատասխան արձանագրություն: Այդ պահին նրանց են մոտեցել ոչ սթափ վիճակում գտնվող երկու եղբայրները, պահանջել տեսուչներից իրենց մարզիկ ընկերոջը պատասխանատվության չենթարկել, և մերժում ստանալով՝ դիտավորությամբ խոչընդոտել են ոստիկանների ծառայողական պարտականությունների իրականացմանը, քաշքշել նրանց, պոկել ոստիկաններից մեկի  ծառայողական կրծքանշանը և տեսագրիչ սարքը, մյուսի՝ ուսադիրը: 26-ամյա եղբայրը բռունցքով հարվածել է ոստիկաններից մեկի դեմքին և պատճառել մարմնական վնասվածք:

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…