Այդ մարդիկ կորցնելու շատ բան ունեն և հայտնվելու են ճաղավանդակների հետևում․ Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահ (տեսանյութ)

aporini guyq

ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի վերահսկողության տակ գտնված մոտ 40 գույքի գործարքների վերաբերյալ գլխավոր դատախազությունը քննություն է կատարում։ Կոմիտեի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նարեկ Բաբայանը «Ա1+»-ի հետ զրույցում ասաց, որ նախկինում պետական գույքի օտարման կամ վարձակալության վերաբերյալ բազմաթիվ ուսումնասիրություններ են ներկայացրել իրավապահ մարմիններին։

Այդ շարքում նա հիշեց Հավաքական թիմերի մարզական կենտրոնը, որի գործարքը կատարել էր Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի եղբոր՝ Յուրա Բեգլարյանի միջոցով։ Եվ Ծիծեռնակաբերդի խճուղում է գտնվող այդ կենտրոնի մոտ 4 մլն դոլար արժողության գույքը, ի վնաս պետության, տրված է եղել նրանց փոխկապակցված անձի ընկերությանը և շատ ի վնաս պետությանը։ «Մենք կարողացանք վերադարձնե այն և և պատրաստվում ենք վարձակալության տա Ֆուդբոլի ֆեդերացիային։ Էական ներդրումներ կարվեն, նպատակային կօգտագործվեն»,- ասում է Ն․Բաբայանը։

Իսկ իշխանությունները մտավախություն չունե՞ն ընդդիմության համախմբումից։ Օրինակ, այդ ուղղությամբ «Բարգավաճ Հայաստան», «Դաշնակցություն» և «Հայրենիք» կուսակցություններն են բանակցություններ վարում։ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանն էլ հայտարարել է, որ մեծ հանրահավաք է հրավիրելու։

«Ձեր նշած համախմբումները լրիվ այլ նպատակներ և այլ շահեր են հետապնդում, կորցրածը վերադարձնելու և նոր կորուստներ չունենալու միտում ունեն»,- ասում է Ն․Բաբայանը։

Վերջինիս խոսքերով նախկինները շատ բան ունեն կորցնելու՝ ապօրինի ձեռք բերված գույք, ազատություն։

«Ձեր նշած մարդկանցից շատերն անցնում են քրեական գործերով, և ի վերջո գալու է այն պահը, որ որքան էլ տարբեր մեխանիզմներով մինչև դատական ակտերը լինեն պայմանական ազատության մեջ, ինչ-որ մի օր այնուամենայնիվ հայտնվելու են ճաղավանդակների հետևում»,- հավելեց նա։

 

Մանրամասները՝ տեսանյութում

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…