Ադրբեջանը հրաժարվել է մասնակցել Ռուսաստանում կայանալիք «Կովկաս 2020» զորավարժություններին

hrajarvel e

Ադրբեջանը չի մասնակցի սեպտեմբերին Ռուսաստանում կայանալիք «Կովկաս 2020» զորավարժություններին. տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» -ն: Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն տեղեկացրել էր, որ Շանհայի համագործակցության կազմակերպության, ԱՊՀ և ՀԱՊԿ երկրների պաշտպանության նախարարները պայմանավորվել են ընդլայնել ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում իրականացվող համագործակցությունը: Սպասվում է, որ համատեղ առաջին զորավարժությունները կանցկացվեն «Կովկաս 2020»-ի շրջանակում: Թե ինչ ձևաչափով են դրանք անցկացվելու, դեռևս չի հստակեցվում: «Ադրբեջանցի զինծառայողները չեն մասնակցի այս տարվա սեպտեմբերին Ռուսաստանում կայանալիք «Կովկաս 2020» զորավարժություններին: Վերը նշված զորավարժություններին ծրագրվում է ուղարկել երկու զինծառայող` որպես դիտորդ»,-տեղեկացրել է գործակալությանը Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը: Ավելի վաղ, կորոնավիրուսի ռիսկերից ելնելով, զորավարժություններին մասնակցությունից հրաժարվել էր Հնդկաստանը: «Կովկաս 2020» հրամանատարաշտաբային զորավարժությունները կանցկացվեն սեպտեմբերին` Ռուսաստանի հարավում: Ավելի վաղ ծրագրվում էր, որ դրանց մասնակցություն կունենան մի քանի երկրների զորամիավորումներ, այդ թվում` Իրանից, Մյանմայից և Պակիստանից:

 factor.am

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…