Ֆրանսիայի ԱԳՆ. ԵԽ-ում սեղանին կդրվի Թուրքիայի դեմ պատժամիջոցների հարցը

Macron vs Turqia

Արևելյան Միջերկրականում էներգակիրների որոնման շրջանակներում Հունաստանի ափերի մոտ Թուրքիայի կողմից իրականացվող ապօրինի հորատման աշխատանքների պատճառով Անկարայի ու Աթենքի միջև ավելի խորացած լարվածությունը չի թուլանում. գրում է ermenihaber-ը: Եվրամիությունը Հունաստանին այս հարցում հայտնած աջակցության շրջանակներում Ֆրանսիայի նախաձեռնությամբ հերթական նիստը կգումարի այս լարվածությունը քննարկելու նպատակով: Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանը հայտարարել է, որ սեպտեմբերի վերջին սպասվող թուրքա-հունական լարվածության թեմայով գումարվելիք Եվրոպայի խորհրդի նիստի ընթացքում սեղանին է դրվելու նաև Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ հարցը: Լը Դրիանը տեղեկացրել է նաև, ԵՄ մյուս անդամ երկրների իր պաշտոնակիցների հետ քննարկումներ է վարում Թուրքիայի գործողությունների դեմ պատասխան քայլեր անելու շուրջ: «Էրդողանը գիտի, որ մենք մի քանի այլընտրանքային տարբերակներ ունենք»,- ասել է ֆրանսիացի պաշտոնյան՝ ավելացնելով, որ անհրաժեշտ է քննարկումներ սկսել Արևելյան Միջերկրականում Թուրքիայի նպատակների վերաբերյալ:

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…