Դատարանը տեղեկություն չունի՝ ինչու մարտի 1-ի զոհերի իրավահաջորդները և նրանց ներկայացուցիչները չեն ներկայացել

texyak chen
«Մարտի 1»-ի գործով հերթական դատական նիստին ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը հարց-հայտարարություն հնչեցրեց դատարանին մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների և նրանց ներկայացուցիչների՝ դատարան չներկայանալու վերաբերյալ:

«Ինչո՞ւ տուժող կողմը չի եկել, ինչո՞ւ չներկայանալու որևէ պատճառ չի ներկայացվել»,- նշեց պաշտպանը:  

Դատավոր Աննա Դանիբեկյանն ի պատասխան՝ ասաց, որ դատարանը նույնպես այդ հարցի շուրջ տեղեկություն չունի: 

Նշենք, մարտի 1-ի զոհերի իրավահաջորդներն ու նրանց ներկայացուցիչները նախօրեին հայտնել էին, որ չեն ներկայանալու «Մարտի 1»-ի գործով դատական նիստին:

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…