Հրդեհը բռնկվել է «Ոսկու աշխարհ» ՍՊԸ-ի նկուղային հարկում

Vosku ashxarh

Սեպտեմբերի 8-ին, ժամը 01։21-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Խորենացու փողոցի թիվ 23 հասցեում գործող «Ոսկու աշխարհ»-ի նկուղից ծուխ է նկատվում։

Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Ոսկու աշխարհ» ՍՊԸ-ի նկուղային հարկում գտնվող խոհանոցում (մոտ 20 քմ)։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01։53-ին, մարվել՝ 02։13-ին։

Այրվել են տեխնիկա, կահույք, և ջերմահարվել՝ կախովի առաստաղից մոտ 5 քմ հատված։

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…