Ռուսաստանից Աբխազիայով, Վրաստանով դեպի Հայաստան կառուցվելու է 5G ցանցի օպտիկամանրաթելային մալուխ. «Ժամանակ»

5g kap

«Ժամանակ» թերթը գրում է. «Վրացական մեր աղբյուրները տեղեկացնում են, որ Հայաստանի որոշ գործարարներ սպասում են Վրաստանում հոկտեմբերի 31-ին նշանակված խորհրդարանական ընտրությունների արդյունքներին, որպեսզի խոշորածավալ ներդրումային ծրագիր սկսեն: Խոսքը մոտ 200 միլիոն դոլարի մասին է, որով Ռուսաստանից Աբխազիայով, Վրաստանով դեպի Հայաստան կառուցվելու է 5G ցանցի օպտիկամանրաթելային մալուխ: Իսկ ընտրությունների արդյունքները կարևոր են այնքանով, որ այս ծրագիրը հնարավոր կլինի իրականացնել, եթե Վրաստանի խորհրդարանական ընտրություններում հաղթեն կամ գոնե զգալի ձայներ ստանան պրոռուսական քաղաքական ուժերը, ինչի դեպքում միայն հնարավոր կլինի ծրագրին վրացական կողմից հավանություն տալը»: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: 

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…