Վրաստանում արգելել են հարսանիքներ ու թաղումներ անցկացնելը

Argelq

Վրաստանի վարչապետին կից COVID-19-ի դեմ պայքարի միջգերատեսչական համակարգող խորհուրդը արգելել է հարսանիքները, տարեդարձերը, ոգեկոչումները և այլ նմանատիպ այլ միջոցառումները՝ կապված երկրում կորոնավիրուսի դեպքերի կտրուկ աճի հետ: Այս մասին հայտնում է «gazeta.ru»-ն՝ հղում կատարելով կառավարության վարչակազմի ղեկավար Նատիա Մեզվրիշվիլիի հայտարարությանը:

Նշվում է, որ նոր կանոնակարգն ուժի մեջ է մտնում սեպտեմբերի 10-ից։

«Փաստորեն, մենք վերադառնում ենք ավելի վաղ գործող սահմանափակումներին», — պարզաբանել է Մեզվրիշվիլին:

Վրաստանի Առողջապահության նախարարության հրապարակած վերջին տվյալների համաձայն ՝ երկրում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 1773 դեպք։ Բժշկական հաստատություններում բուժում է ստանում 390 մարդ: Ընդհանուր առմամբ, 1,321 հիվանդ վերականգնվել է, 19 հոգի՝ մահացել:

 

auroranews.am

Related Posts

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…