Խաշթառակում դաժան ծեծի հետևանքով մահացած 6-ամյա երեխայի մայրը առնետի կերած ձուկն էր կերել . Aravot am

Arneti kerac

Տավուշի մարզի Խաշթառակ գյուղում պապի կողմից ծեծի ենթարկվելու հետևանքով մահացած 6-ամյա երեխայի մոր մահվան մասին տնեցիները չգիտեն: Այս մասին Aravot.am-ին ասաց Խաշթառակի գյուղապետ Անդրանիկ Վիրաբյանը: Գյուղապետին հայտնի չէ՝ բացի հոգեկան առողջության հետ կապված խնդիրներից մահացած կինն առողջական ինչ այլ խնդիրներ է ունեցել: «Չգիտենք՝ ինչից է արյունահոսել, ինքը հետո լավացել էր, տեղափոխել են հոգեբուժարան, հակաթույնը չեն տվել, ասում են՝ դրանից է մահացել: Ինքը կռիսի կերած ձուկն էր կերել, ձուկը թունավորված էր»,-ասաց մահացած կնոջ սկեսուրը՝ Էմմա Հակոբջանյանը: Ինչ վերաբերում է իր ամուսնու առողջական վիճակին՝ Էմմա Հակոբջանյանն ասաց, որ նա դեռ հիվանդանոցում է գտնվում. «Բժշկուհին ասաց՝ պետք է ձեր ամուսնուն էլ այդ դեղը տան, եթե չխմի, իր մոտ էլ է տենց լինելու, վատանալու է, էլ հետ չգա: Մեր ամբողջ ընտանիքի անդամները, բացի աղջկանիցս, ինքը տանը չի եղել, թունավորվել են մկնդեղից, չիմանալով կերել ենք»: Էմմա Հակոբջանյանը նաեւ ասաց, որ Երեւանի հիվանդանոց տեղափոխված իր բոլոր թոռներն արդեն դուրս են գրվել, այսօր տեղափոխվել մանկատուն:

aravot.am

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…