Տեխզննման կտրոնն այլևս պետք չէ փակցնել ապակուն. որքան ժամանակը մեկ պետք է տեխզննում անցնել

texznnman ktron

Ազգային ժողովում ասօր քննարկվում է նախագիծ, որով առաջարկվում է փոփոխություններ կատարել ավտոմեքենաների տեխզննման գործընթացում: Այսպես, կառավարությունն առաջարկում է տեխնիկական զննության գործընթացի նկատմամբ վերահսկողությունը բարձրացնելու նպատակով այն իրականացնել էլեկտրոնային շտեմարանի և արատորոշման քարտի միջոցով՝ ներկայիս տեխնիկական զննության կտրոնի փոխարեն: Արատորոշման քարտը լրացվելու է էլեկտրոնային եղանակով և պահպանվում էլեկտրոնային շտեմարանում:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ դա թույլ կտա Ճանապարհային ոստիկանությանը վերահսկողություն իրականացնել նաև էլեկտրոնային եղանակով՝ առանց տրանսպորտային միջոցը կանգնեցնելու:

Բացի այդ, փոխվելու է նաև տեխնիկական զննության պարբերականությունը. մասնավորապես . «Առաջարկվում է առաջին տեխնիկական զննությունն անցկացնել թողարկման 4-րդ տարում, մինչև թողարկման 10 տարին՝ 2 տարին մեկ անգամ, իսկ 10 տարեկանից բարձր՝ տարեկան մեկ անգամ: Ուղևորափոխադրումներում ներգրավված տրանսպորտային միջոցները տեխզննում կանցնեն մինչև 10 տարեկանը՝ տարին մեկ անգամ, դրանից հետո՝ տարին երկու անգամ: Եթե կարգը խախտվի, ընդհուպ կարող է լիցենզիայից զրկում լինի»:

Տեխզննման կտրոնն ավտոմեքենայի ապակուն փակցնելն այլևս պարտադիր չի լինի:

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…