Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի առթիվ քննվող քրեական գործով 2 անձ կալանավորվել է

tmramijoc

2020թ. սեպտեմբերի 1-ին` ժամը 18:10-ին, ապօրինի թմրանյութ պահելու, իրացնելու և օգտագործելու կասկածանքով, Երևան քաղաքի Չեխովի փողոցից ոստիկանության Շենգավիթի բաժին բերման է ենթարկել 57-ամյա տղամարդ, ում անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է երկու փայլաթիթեղի մեջ փաթեթավորված շագանակագույն՝ «Հերոին» տեսակի, թմրամիջոցին նմանվող զանգվածներ: Փաթեթների քաշը կազմել է մոտ 0,6 գրամ:

2020թ. սեպտեմբերի 2-ին՝ ժամը 14:10-ին, ապօրինի թմրանյութ պահելու, իրացնելու և օգտագործելու կասկածանքով Երևան քաղաքի Ն.Շենգավիթ 13 փողոցից  ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժին բերման են ենթարկվել երկու քաղաքացի: Նրանցից մեկի՝ 55-ամյա տղամարդուն պատկանող «Օպել» մակնիշի ավտոմեքենայի խուզարկությամբ հայտնաբերվել է երկու փայլաթիթեղի մեջ փաթեթավորված շագանակագույն, «Հերոին» տեսակի թմրամիջոցին նմանվող զանգվածներ: Փաթեթների քաշը կազմել է մոտ 0,9 գրամ:

Փաստերի առթիվ ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով հարուցվել են քրեական գործեր, որոնք  նախաքննություն կատարելու համար ստացվել են ՀՀ քննչական կոմիտեի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին և ընդունվել վարույթ:

Նախաքննության ընթացքում կատարված քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված անձինք թմրամիջոցը ձեռք են բերել միևնույն անձից՝ Երևան քաղաքի 61-ամյա բնակչից:

Որոշում է կայացվել նշված քրեական գործերը միացնելու և նախաքննությունը մեկ վարույթում շարունակելու մասին:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 61-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը) 2-րդ մասի 2-րդ կետով (2 դրվագ), իսկ 55-ամյա տղամարդուն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի (թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց  իրացնելու նպատակի)  2-րդ մասի 2-րդ կետով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը:

Որոշում է կայացվել 57-ամյա տղամարդուն, որին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, ազատել արգելանքից՝ անհրաժեշտությունը վերանալու հիմքով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…