Ողբերգական դեպք Արագածոտնի մարզում․ 55-ամյա տրակտորիստը տրակտորով, 30 մետր գլորվելով, կողաշրջված վիճակում հայտնվել է ձորակում․ նրա դին դուրս բերելու համար փրկարարներն օգտագործել են հատուկ տեխնիկա․

traktor

Այսօր, սեպտեմբերի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 09։50-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թաթուլ գյուղի վարչական տարածքում գտնվող դաշտամիջյան հատվածում «Բելառուս» մակնիշի տրակտորը կողաշրջվել է, և վարորդը տեղում մահացել է, ու նրա դին դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Թալինի թիվ 22 հրշեջ-փրկարարական ջոկատը 1 մարտական հաշվարկով։ Օպերատիվորեն ժամանել են նաև Ոստիկանության Թալինի բաժնի օպերատիվ խումբը բաժնի պետ Վահան Նասոյանի գլխավորությամբ։ Դին տրակտորի միջից դուրս բերելու համար փրկարարներն օգտագործել են հատուկ տեխնիկա, այնուհետև Թաթուլի գյուղապետ Ալբերտ Հարոյանի և մի քանի գյուղացիների ու Թալինի ոստիկանների օգնությամբ դուրս են բերել տրակտորի միջից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Դեպիք վայր է ժամանել նաև Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետ Վահան Աղգաշյանը։ Դեպքի վայր են ժամանել նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ի դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալ Արգիշտի Քոթանջյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ Ա․ Քոթանջյանի որոշմամբ՝ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔրՕրի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մահացածը տրակտորով հերթական անգամ աշխատանքի մեկնելիս է եղել, երբ տրակտորն, անհայտ հանգամանքներում, հետընթաց մոտ 30 մետր մի քանի պտույտ գլորվելով, կողաշրջված վիճակում հայտնվել է ձորակում։

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

shamshyan.com 

Related Posts

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…