Դանակահարություն ավտոտեխսպասարկման կետում. Արմավիրի ոստիկանների բացահայտումը

danakaharutyun

Սեպտեմբերի 7-ին, ժամը 23-ի սահմաններում, ոստիկանության Արմավիրի բաժնում բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ կրծքավանդակի, վերին վերջույթների եւ ծոծրակի բազմաթիվ ծակած վերքերով 32-ամյա մի տղամարդ է բուժօգնության տեղափոխվել:

Քրեական հետախույզները բացահայտման ուղղությամբ բազմաբնույթ միջոցառումներ ձեռնարկեցին` հիվանդանոցում համապատասխան արձանագրություններ կազմելուց մինչեւ օպերատիվ հարցումներ: Եվ հետեւողական աշխատանքի շնորհիվ, հաղորդումից մեկ օր անց, հանցագործությունը բացահայտվեց: Տեղեկություններ ստացվեցին, որ Արմավիր քաղաքի Գորկու փողոցի ավտոտեխսպասարկման կետում, վիճաբանության ժամանակ, տուժողին դանակահարել է մտերիմը` Արմավիր քաղաքի Բաղրամյան փողոցի 62-ամյա մի բնակիչ: Ըստ նախնական վարկածի` տեխսպասարկման կետում այդ երեկո միասին հաց էին կիսել, խմել. օղին էր թունդ, թե այլ պատճառ կար` սեղանակիցներից մեկը դանակահարել էր մյուսին:

Բացատրական աշխատանքի շնորհիվ սեպտեմբերի 8-ին կասկածվողը ներկայացավ ոստիկանության Արմավիրի բաժին` իր հետ բերելով դանակը:

Նա տվել է խոստովանական բացատրություն:

Հանգամանքները պարզվում են:

Քննությունը շարունակվում է:

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…