Ցավոք սրտի խնդրել, աղաչել, պաղատելով չի ստացվում, պետք է վարչական միջոց կիրառվի. վարչապետ

Chi stacvum

Նիկոլ Փաշինյանը այսօր կառավարության նիստին ասաց, որ ուսուցիչներին լայնածավալ թեստավորում ենք անցկացնում: «Մենք ուզում ենք դպրոցները բացենք և չփակենք»,-ասաց նա և նշեց, որ պետք է մաքսիմալ կանոնները պահենք, որ այնպես չստացվի, որ դպրոցները բացեն, հետո ստիպված լինեն կրկին փակել:

«Մեր փորձը ցույց տվեց, որ ցավոք սրտի խնդրել, աղաչել, պաղատելով չի ստացվում, մենք երկար ժամանակ ամեն օր խնդրում, աղաչում պաղատում էինք ամենօրյա ռեժիմով, սակայն երբ դա չի ստացվում, պետք է վարչական միջոց կիրառվի»,-ասաց նա:

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ավելացրեց, որ կորոնավիրուսի երկրորդ ալիքի վտանգը օդում կախված է, իսկ վարչապետը ավելացրեց:

«Երկրորդ ալիքի սպառնալիքը ոչ թե օդում կախված է, այլ երկրորդ ալիք եվրոպական շատ երկրներում տեղի է ունենում, երկրներ կան, որոնք 4 ամիս առաջ հայտարարել են, որ հաղթահարել են, այսօր նորից համատարած կարանտինի ռեժիմի են վերադառնում: Այնպես որ այս խմորը դեռ շատ ջուր է տանելու, և ես կարծում եմ, որ կորոնավիրուսի հետ կապված պատմություններից հետևություններ անելը շատ վաղ է»:

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…