Տավուշի սահմանամերձ ութ համայնքների թաքստոցներն արդեն համալրված են կենսական անհրաժեշտության պարագաներով

Hamalrum

❗️Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ Տավուշի սահմանամերձ ութ համայնքների թաքստոցներն արդեն համալրված են կենսական անհրաժեշտության պարագաներով:

Բերդ, Արծվաբերդ, Չորաթան, Տավուշ, Մովսես, Չինարի, Ներքին Կարմիրաղբյուր, Այգեպար սահմանամերձ համայնքների բնակիչների և հատկապես երեխաների համար թաքստոցներն այսուհետ ավելի ապահով կլինեն:

Հիշեցնենք, որ սա հնարավոր դարձավ Տավուշի մարզպետարանի հետ սերտ համագործակցության շնորհիվ։ Հուլիսին մեկնարկած մեր #նվիրատվական արշավն աննախադեպ էր՝ մեզ միացան բազմաթիվ անհատներ, միջազգային ու տեղական կազմակերպություններ, ինչպես նաև Սփյուռքի մեր հայրենակիցները:

Մեր բոլոր նվիրատուներին սիրով կանդրադառնանք մեր հետագա հրապարակումներում։ Շնորհակալ ենք` ազգանվեր գործին միանալու և մեր սահմանամերձ համայնքներն ավելի դիմակայուն դարձնելու համար:

Ապաստարանները համալրվել են հետևյալ պարագաներով.

🔸 ջրի բաքեր՝ ծորակով,
🔸 Էլեկտրական գեներատորներ,
🔸 լապտերներ՝ հոսանքից լիցքավորվող մարտկոցով,
🔸 քնապարկեր,
🔸 ծածկոցներ,
🔸 դեղարկղեր՝ առաջին անհրաժեշտության դեղորայքով և պարագաներով,
🔸 բարձրախոսներ:

ՀՀ Տավուշի մարզպետարան /Tavush Administrative Region RA/

https://www.facebook.com/worldvisionarmenia.official/posts/3484203491610040

Related Posts

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…