Լիբանանում ավտովթարից զոհվել է ASALA-ի անդամ Աբրահամ Թովմասյանը

ASALA

Լիբանանում սեպտեմբերի 5-ին ավտովթարից մահացել է Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի («ԱՍԱԼԱ») ազատամարտիկներից Աբրահամ Թովմասյանը: «ԱՍԱԼԱ»-ն հաղորդագրություն է տարածել: 

«Էրբիլում ընկեր Հակոբ Տաղլյանի մահից ընդամենը երկու շաբաթ հետո այս նոր կորուստը ծանր հարված է մեր շարքերին և վերանորոգում է մեր վիշտը:

Ընկեր Աբրահամը կազմակերպության շարքերին անդամակցել է 1980-ականների սկզբին: Մեր կազմակերպության ռազմակայաններից մեկում համապատասխան մարզումներից հետո, նա շատ աշխույժ գործունեություն է ծավալել 1980-ական թվականներին՝ մասնավորապես Եվրոպայի տարածքում:

1983-ի հունվարի 22-ին նա խմբային հարձակում է գործել Փարիզում թուրքական Օդանավային ընկերության գլխավոր գրասենյակի վրա՝ իրականացնելով «Շապին Գարահիսար» գործողությունը, որի համար դատապարտվել է 2,5 տարվա բանտարկության:

1985-ի առաջին օրերին վերադառնալով Լիբանան, նա իր պայքարը շարունակել է Հայկական Ժողովրդային Շարժման ներսում՝ օգտակար դառնալով ՀԺՇ-ի Լիբանանի մասնաճյուղի աշխատանքներին:

Ընկեր Աբրահամ Թովմասյանը համեստ էր, ծառայասեր, միշտ պատրաստ՝ անմնացորդ նվիրումով կատարելու իրեն հանձնարարված ամենադժվար պարտականությունները: Հայկական զինյալ ազատագրական պայքարին նրա ներդրումն իր անունը պայծառ պիտի պահի մեր պայքարի պատմության մեջ:

Սեպտեմբերի 14-ին, ժամը 14:00-ին, Երեւանի Եռաբլուր պանթեոնում հոգեհանգստյան արարողություն կկատարվի ընկեր Աբրահամի հիշատակին:

Աբրահամ Թովմասյանի հիշատակը վառ կմնա իր պայքարի մարտական ու գաղափարական ընկերների շարքերում:

Փա՛ռք իր հիշատակին»

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…