Պարզվում է՝ մոտ 20 դատավոր դատարանի որոշման միջոցով ավելի բարձր թոշակ են ստացել, քան օրենքով թույլատրվում է.

Datavorner

Այսօր ԱԺ-ում, պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստի ժամանակ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաիյանն ուշագրավ տեղեկություն հայտնեց: Պարզվում է, որ այս տարիներին եղել են դատավորներ, որոնք դատական կարգով իրենց կենսաթոշակի չափն ավելացրել են ու փաստացիորեն ավելի շատ թոշակ ստացել, քան օրենքը թույլ է տալիս:
Սաիյանի խոսքով՝ «Կան դատավորներ, որոնց կենսաթոշակ են նշանակել դատարանի որոշման հիման վրա, այսինքն, նրանք ստանում են շատ ավելի գումար: Տեսականորեն թվում էր սա պետք է չունենայինք, բայց, ցավոք սրտի, ունենք դեպքեր գործնականում, երբ այդ դրույթը չի պահպանվում»: Վլադիմիր Վարդանյանը զարմացավ, թե ինչպես կան դատավորներ, որոնք կենսաթոշակ են ստացել ու այդ կենսաթոշակի հիմքում ընկած է եղել դատարանի որոշումը: Նա նույնիսկ չհավատաց իր լսածին. «Տպավորություն է, որ դատարանը որոշում է կայացրել օրենսդրական կարգավորումներից դուրս ընդհանրապես: Պարզապես որոշել է: Այստեղ մենք խնդիր ունենք՝ կա՛մ դատավորին պետք է ենթարկել կարգապահական պատասխանատվության, որովհետեւ ինքը օրենսդրություն է խախտել, կա՛մ պետք է ինչ-որ մի ձեւ հստակեցնել ձեր դիրքորոշումն այս հարցի վերաբերյալ, որովհետեւ սա բաց հարց է ինձ համար»: Փոխնախարարը պատասխանեց. «Մենք ունենք դեպքեր, հասել ենք մինչեւ ընդհուպ Վճռաբեկ ու մերժվել, երբ որ դատավորի կենսաթոշակի չափը նշանակելու համար հիմք է ընդունվել այլ մեծություն, քան պիտի ընդունվեր՝ համաձայն օրենքի: Թե ինչ, ոնց, ինչպես, թույլ տվեք չասել, կարծիք չարտահայտել: Մենք, կրկնում եմ, հասել ենք մինչեւ Վճռաբեկ դատարան: 15-20 այդպիսի դատավորներ կան: Սաիյանի խոսքով՝ գործ ունենք իրավական ակտի մեկնաբանության «տրակտովկայի» հետ:

Առավոտ

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…

Other Story