«Ժամանակ». պատիժը խստացվելու է. ինչ է նախատեսվում բանակից խուսափողների համար

Xusapoghner

«Ժամանակ» թերթը գրում է.  «ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, գիտության, կրթության, մշակույթի հարցերի հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը և անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը համատեղ հանդես են եկել օրենսդրական նախաձեռնությամբ՝ առաջարկելով փոփոխություն կատարել Քրեական օրենսգրքի 327 հոդվածում, որը վերաբերում է ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից խուսափելուն: Գործող օրենսդրությամբ նման արարքի համար նախատեսվում է կալանք մինչև 2 ամիս ժամկետով, կամ ազատազրկում առավելագույնը 3 տարի ժամկետով:

 

Պատգամավորներն առաջարկում են խստացնել հոդվածը և նախատեսել ազատազրկում առավելագույնը 6 տարի ժամկետով»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Related Posts

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…

Դավթաշենում ջրի խողովակը վնասվել է եւ ջուրը բարձր ճնշմամբ լցվել նկուղ. 25 տոննա ջուր է հեռացվել

Օգոստոսի 1-ին՝ ժամը 05։37-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն 4-րդ թաղամասի շենքերից մեկի նկուղ ջուր է լցվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ…