Ուսումնական նոր տարվա մեկնարկի կապակցությամբ ուրախությամբ հայտնում եմ, որ ավարտվել է սեյսմակայուն և արդի չափորոշիչներին համապատասխան 5 դպրոցի շինարարությունը. Սուրեն Պապիկյան

Dprocner

Ուսումնական նոր տարվա մեկնարկի կապակցությամբ ուրախությամբ հայտնում եմ, որ ավարտվել է սեյսմակայուն և արդի չափորոշիչներին համապատասխան 5 դպրոցի շինարարությունը:

Երևանի 153-րդ և Վանաձորի 7-րդ դպրոցները պատրաստ են իրենց դռները բացել աշակերտների առջև, իսկ Կապանի 7-րդ, Նոր Խարբերդի 2-րդ և Գավառի 2-րդ դպրոցները շահագործման կհանձնվեն գույքով համալրվելուց հետո։

Դպրոցները վերակառուցվել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Տարածքային զարգացման հիմնադրամի և Ասիական զարգացման բանկի համագործակցությամբ՝ Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրով։

Բարի երթ ձեզ, սիրելի աշակերտներ:

https://www.facebook.com/papikyan.suren/posts/1379786552230209?__xts__%5B0%5D=68.ARBbvlwgEoV2dSKtL3cpJmQlgHi61J8WEeRwL3r0BL4zaYjzjXTReXmas2MrcSEp_2yvD5i2X-N-ESGEGGOkoU_bCABZTfmD2Ny8khxuQedWodUN9x2kh8A_nqdhaRsPEfZ6lT6mM5ANQA-jGKis1JEnYoxQt5rvl9JJPYZyIBrR1gywVCxkfx5a8KpT_gsa_PJrFlqXqwXt2P0XdfJfRGZH84XcaebPsaNkY3walYQJVZ8jApFfOai6X9Xxs-2MENfl0tJq5KlDFAHjZA8VfUucWWR8bToCEen9TNorcM40sNiVppChVuK6vKF04ZVQer6EemSFdcULEnp2sNhYSHQVGA&__tn__=-R

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…