17-ամյա անչափահասին մեղադրանք է առաջադրվել՝ Գորիս քաղաքի 31-ամյա բնակչին ծանր մարմնական վնաս պատճառելու համար

danakaharel e

2020թ. օգոստոսի 18-ին՝ ժամը 19:30-ին, «Գորիսի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ որովայնի առաջային պատի ծակած-կտրած թափանցող վերք, ներքին արյունահոսություն ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Գորիս քաղաքի 31-ամյա բնակիչ:

Դեպքի առթիվ Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում իրականացված քննությամբ պարզվել է, որ 2020թ. օգոստոսի 18-ին` ժամը 17:30-ից 18:00-ի սահմաններում, 31-ամյա բնակիչը մարմնական վնասվածքը ստացել է Գորիս համայնքի Բարձրավան բնակավայրի ակումբի շենքի հարևանությամբ նույն բնակավայրի 17-ամյա անչափահասի  հետ ունեցած անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության, քաշքշուկի և փոխադարձ կռվի ընթացքում: Վերջինս, գրպանում պահած սուր ծակող-կտրող գործիքով մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ, մեկ անգամ հարվածել է  31-ամյա տղամարդու որովայնին` պատճառելով ծանր  մարմնական վնասվածք:

Նախաքննության ընթացքում կատարվել են քննչական գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, հարցաքննվել են վկաներ, տուժողը, կատարվել է առերեսումներ: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 17-ամյա անչափահասին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…