Հունաստանը Ֆրանսիայից 18 Rafale կործանիչ ձեռք կբերի. Հունաստանի վարչապետ

korcanichner

 Սեպտեմբերի 13-ին Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը հայտարարել է, որ Հունաստանը Ֆրանսիայից գնելու է 18 միավոր Rafale («Ռաֆալ») կործանիչ՝ փոխարինելու Mirage 2000 կործանիչներին։

Բացի այդ, Հունաստանը գնելու է ևս 4 ֆրեգատ, նավատորմի համար 4 ուղղաթիռ, իսկ հավելյալ 4 ֆրեգատ էլ վերանորոգելու են։

Այս մասին հայտնում է ֆրանսիական France 24 լրատվական գործակալությունը։ Նշվում է, որ Հունաստանի վարչապետի հայտարարությանը ուշ երեկոյան պատասխանել են Ֆրանսիայի զինված ուժերի նախարարությունից, նշելով, որ նախարարը ողջունում է Միցոտակիսի հայտարարությունը։

Այս հայտարարությունը հունական կողմից հնչում է Միջերկրական ծովի շուրջ ծավալված թուրք֊հունական կոնֆլիկտի ֆոնին, որտեղ Ֆրանսիան բացահայտ աջակցություն է հայտնում Հունաստանին։ Կոնֆլիկտի պատճառը Կրետե կղզուց Կիպրոս ընկած ծովային տարածությունում բնական պաշարների արդյունահանման հետախուզումն է, թե՛ Հունաստանը, թե՛ Թուրքիան պնդում են, որ այդտեղ հետախուզական գործողություններ անելու իրավունք ունեն։

Օգոստոսի վերջին Թուրքիան հինգ ռազմանավի ուղղեկցությամբ այստեղ է ուղարկել իր հետախուզական Օրուչ Ռեիս նավը, ինչից կոնֆլիկտն ավելի էր լարվել։ Դրանից հետո Հունաստանն ու Ֆրանսիան հայտարարեցին Միջերկրականում համատեղ զորավարժություններ անցկացնելու մասին։ Թուրքական նավը հետ է վերադարձել Թուրքիայի ափեր սեպտեմբերի 13-ին, ինչը ենթադրում է, որ լարվածությունն այդ ուղղությամբ կարող է առայժմ մի փոքր թուլանալ։

 

razm.info

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…