Գառնի գյուղի 33-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ընկերոջ սպանության համար

ynkerojy spanel e

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում կատարված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում ավարտվել է Գառնի գյուղի 33-ամյա բնակչի կողմից շուրջ 2 տարի առաջ ընկերոջն ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2018թ. նոյեմբերի 1-ին  Գառնի գյուղի 33-ամյա բնակիչը՝ ընկերոջ՝ 33-ամյա համագյուղացու և մի քանի այլ ընկերների հետ, ճաշել են Կոտայքի մարզի Գողթ համայնքում գործող ռեստորանային համալիրում: Խնջույքի ավարտից հետո՝ ժամը 17:00-ի սահմաններում, 33-ամյա տղամարդու և վերոնշյալ ընկերոջ միջև վերջինիս կողմից գումար պահանջելու հարցի շուրջ  վիճաբանություն է առաջացել, որի ընթացքում նշված համալիրի ավտոկայանատեղիում 33-ամյա տղամարդը երկու անգամ հարվածել է ընկերոջ քթին և աչքին: Այնուհետև վերջինիս և մյուս համագյուղացու  հետ միասին իր վարած «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայով ուղևորվել են Գառնի գյուղի ուղղությամբ, որի ընթացքում ավտոմեքենայի մեջ վիճաբանությունը շարունակվել է:

Հասնելով Գառնի գյուղի Գեղարդի խճուղու 2-րդ փակուղում գտնվող շինության մոտ՝ 33-ամյա տղամարդը ընկերոջը հարվածներ հասցնելու նպատակով կտրուկ կայանել է նշված ավտոմեքենան, և երբ վերջիններս դուրս են եկել ավտոմեքենայից, հարվածներ է հասցրել 33-ամյա ընկերոջ գլխի տարբեր մասերին՝ առողջությանը պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:

Հանցավոր արարքը թաքցնելու նպատակով 33-ամյա տղամարդը՝ համագյուղացու հետ, տուժողին տեղափոխել են «Գառնի առողջության կենտրոն», որտեղ խեղաթյուրելով դեպքի իրական հանգամանքները՝ 33-ամյա տղամարդը կենտրոնի աշխատակիցներին հայտնել է, թե իբր ընկերը թունավորվել է մեծ քանակությամբ ալկոհոլ օգտագործելու հետևանքով և կորցրել գիտակցությունը: Վերջինս նշված կենտրոնի աշխատակիցների նախաձեռնությամբ, անհրաժեշտ բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակով, տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն», որտեղ ստացած մարմնական վնասվածքներից 2018թ. նոյեմբերի 11-ին, գիտակցության չգալով, մահացել է:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Գառնի գյուղի 33-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասով: Վերջինս կալանավորվել է:

33-ամյա տղամարդու մասով նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել դատարան:

ԾանուցումԵնթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղքանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանիօրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Related Posts

Թող Հարության լույսը զորացնի մեր հավատը սեփական ուժերի հանդեպ․ Խաչատուրյանի ուղերձը

Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհավորում եմ բոլորիս Սուրբ Զատկի՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հարության տոնի կապակցությամբ։ Այս մասին իր ուղերձում նշել է նախագահ Վահագն Խաչատուրյանը։ «Հարության տոնը դարեր շարունակ եղել է մեր…

Երևանում բախվել են ՊՆ փոխգնդապետի «Mercedes»-ը ու թիվ 7 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը

Երեկ՝ փետրվարի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։10-ի սահմաններում  Թևոսյան փողոցից դեպի Ջրվեժ տանող ճանապարհին բախվել են «Mercedes» մակնիշի ավտոմեքենան և Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 7…