Անի Սամսոնյանը պահանջում է, որ Պետրոս Ղազարյանը ներողություն խնդրի

Neroghutyun

Ես՝ որպես ՀՀ Ազգային ժողով պատգամավոր, պահանջում եմ, որ պետության միջոցներից հեռարձակվող Հայաստանի Հանրապետության Հանրային հեռուստաընկերության հաղորդավար Պետրոս Ղազարյանը ներողություն խնդրի նախորդ օրը հեռուստաընկերության տաղավարում իր կողմից ցուցաբերած անհանդուրժողականության, կողմնակալության, ոչ հարգալից պահվածքի, վիրավորանքի, ասելիքս ավարտին հասցնել չթողնելու, ինչպես նաև ոչ պրոֆեսիոնալ կեցվածքի համար:

Այս մասին այսօր Ազգային ժողովի հայտարարությունների ժամին ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը:

Պատգամավորը նաև ընդգծեց՝ դա Հանրային հեռուստաընկերության պատիվն է ու հեղինակությունը:

https://www.facebook.com/armtimes/videos/611319053106964/?t=8

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…