Արայիկ Հարությունյանն անդրադաձել է դպրոցներում աշակերտների դիմակ դնելու վերաբերյալ մտահոգություններին

Dimak

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը մինչ այսօր դպրոցներում աշակերտների դիմակ դնելու վերաբերյալ բողոքներ չի ստացել:

 ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը

«Դիմակների առումով մենք նախկինում հետևում էինք պարետատան, այժմ էլ Առողջապահության նախարարության կողմից սահմանված ցուցումներին: Դիմակներ դնելու առումով լուրջ բողոքներ չենք ստացել և այդ առումով դպրոցներում լարվածություն չենք տեսնում, ինչպես նաև ուսուցիչներից դիտարկումներ չենք ստացել»,- նշեց Հարությունյանը:

Նրա խոսքով՝ ուղեցույցը կարող է հընթացս փոփոխվել, առաջիկա շաբաթվա ընթացքում իրենք պետք է հետևեն իրավիճակին:

«Մենք ուղիղ աշխատում ենք նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպության, ՀՀ առողջապահության նախարարության հետ: Այս գործընթացքում մեր երեխաների և աշակերտների գործոնը շահարկելու հետ կապված ցանկանում եմ մի բան ասել: Նրանք մեր ընտանիքներում մեծացող երեխաներ են, և ես չգիտեմ, թե այդ ինչ խելագարության կանխավարկածով մենք պետք է առաջնորդվենք, որ մտածենք, թե նախարարությունն ընդունել է այնպիսի կանոնակարգում, որը կարող է ազդել մեր սերունդների առողջության վրա»,- ասաց Հարությունյանը:

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…