Զոհված 29-ամյա զինծառայողը երկու անչափահաս երեխա ունի. մանրամասներ

zohvel e

Հակառակորդի կրակոցներից մահացած 29-ամյա Հովիկ Թամազյանը Լոռու մարզի Վանաձոր քաղաքի բնակիչ է։ Լուրը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը։

Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ հակառակորդի հերթական սադրանքի հետևանքով այսօր հյուսիսարևելյան հատվածում տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում մահացու հրազենային և բեկորային վնասվածքներ է ստացել պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Հովիկ Թամազյանը։

«Հովիկ Թամազյանն ապրում էր ընտանիքի հետ. ամուսնացած էր, և երկու անչափահաս երեխա (տղա և աղջիկ) ունի` 2018 և 2013 թվականներին ծնված»,–ասաց Ասլանյանը։

Նա հայտնեց նաև, որ զոհված զինծառայողը մեծացել է առանց հայրական խնամքի, և հիմա էլ ապրում էր մոր հետ։

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…