Ըստ ՄԱԿ-ի ներկայացուցչի՝ Թուրքիան պատերազմական հանցագործություն է անում

siriaum

Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հետազոտության հանձնաժողովի նախագահ Պաոլո Սերջիո Պինհերիոն հայտարարել է, որ Թուրքիան և վերջինիս հովանավորությունը վայելող «Սիրիայի ազգային բանակ» խմբավորումը Սիրիայի քրդաբնակ վայրերում պատերազմական ոճրագործություններ են անում. գրում է ermenihaber-ը: Պինհերիոն հրավիրել է մամուլի ասուլիս և ներկայացրել 2020-ի առաջին կիսամյակում Սիրիայում արված հետազոտությունների 25 էջանոց զեկույցը, որտեղ կոշտ քննադատություն է հասցեագրված Թուրքիային։ Ըստ այդմ՝ Սիրիայի տարածք ներխուժած թուրքական զինուժը, քրդաբնակ շրջաններում կողոպտում ու ավերում է պատմամշակութային արժեք ներկայացնող կառույցները, որոնք ներառված ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։ Սիրիական ճգնաժամի և կորոնահամաճարակի հետևանքով շուրջ 9.3 մլն մարդ այդ երկրում զրկված է պարենային ապահովման երաշխիքներից և մատնված սովի։ Հանձնաժողովի կազմած զեկույցը ներկայացվելու է ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդ։

 factor.am

Related Posts

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…