Էս մի երկիր ա,որտեղ իր կնոջը ռեժիմով ծեծող, իր կնոջը ,որպես խոհանոցի կահույք վերաբերվող , տան բյուջեյով հենց իր դղյակում ,մարմնավաճառների ու քածերի հետ իր սեքսուալ երևակայությունը իրագործող հայը, մեկ էլ կտեսնես, էսօր այլասեռվածության դեմ ա պայքարում

es erkrum
 Էս մի երկիր ա,որտեղ իր կնոջը ռեժիմով ծեծող, իր կնոջը ,որպես խոհանոցի կահույք վերաբերվող , տան բյուջեյով հենց իր դղյակում ,մարմնավաճառների ու քածերի հետ իր սեքսուալ երևակայությունը իրագործող հայը, մեկ էլ կտեսնես, էսօր այլասեռվածության դեմ ա պայքարում:
Էս մի երկիր ա, որտեղ մարդասպանը կամ իր կենսագրության մեջ դիակների վրայով անցած,լիքը ընտանիքների ծնողից զրկած , ամենամեծ հանցագործը , մեկ էլ կտեսնես
էսօր հավատքի համար ա պայքարում:
Էս մի երկիր ա, որտեղ երեխայի պրիմիտիվ հարցին,երբեք պատասխանելու հավես կամ գիտելիք չունեցած, երեխային ,երբեք ժամանակ չտրամադրած , փողով գնահատականներ ստացած ու դիպլոմներ գնած ծնողը ,մեկ էլ կտեսնես ,էսօր երեխայի կրթության համար ա պայքարում:
Էս մի երկիր ա ,որտեղ ամեն տեղ շահ փնտրող ,փողի համար իր սկզբունքներին դավաճանող , փողի համար ընգերոջը գցող աֆերիստ տղեն, մեկ էլ կտեսնես էսօր ճշտի համար ա պայքարում:
ես ուրախեմ որ էդպիսի ներքին աճ ա գրանցվում , ես ցավում եմ ,որ դա ուրիշ բանի համար ա արվում:
ի՞նչ պտի անենք չգիտեմ:)))
Համբերություն և իմաստություն բոլորիս:🙏🏼

https://www.facebook.com/sos.janibekyan.3/posts/1926805440790212?__cft__[0]=AZXawS9nAQEGIaukA_KUhzBSgl0CyKsmRwfsr7umMOeV00W_UWXZ6k8HURFkQz_KjQIuOxvzhyLaowajWP7i0OXROhJLyWhr3MqyAPUdEMtQ9zvRDHvU9mivml4zJtoJ6y3YyA1o3fjlKp_6vXqQjPhg&__tn__=%2CO%2CP-y-R

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…