ՀՀ-ում ՌԴ դեսպանը նշել է սահմանները բացելու պայմանները

rd despan

Սահմանները բացելու հարցերը քննարկվում են և՛ երկկողմ մակարդակում, և՛ Եվրասիական տնտեսական միության շրջանակում, բայց վերջնարդյունքում որոշիչ է համաճարակաբանական իրավիճակի զարգացումը։ Այս մասին սեպտեմբերի 18-ին լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպանը։

«Եթե խոսելու լինենք օտարերկրյա քաղաքացիների, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիների ուղևորությունների մասին, ապա ռուսական կողմից քայլեր են ձեռնարկվել, որպեսզի այն դեպքերում, երբ դա իսկապես անհրաժեշտ է (հումանիտար դեպքերում, այն դեպքերում, երբ կան ինչ-որ սուր պահանջներ), քաղաքացիները ՌԴ մեկնելու հնարավորություն ունենան։ Քաղաքացիները սրանից օգտվում են, իսկ ինչ վերաբերում է սահմանները բացելուն, ապա որոշիչ դեր են խաղում մեր երկրների համաճարակաբանական ծառայությունները — նշել է Կոպիրկինը։

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…