Աշխարհում չկա որևէ մեկը, որ ինձ եւ ձեզ կարող է կառավարել. Արմեն Սարգսյան

chka meky

Ի սրտե շնորհավորում եմ բոլորին՝ և՛ ձեզ, և՛ մեր ողջ ժողովրդին: Իհարկե, 30 տարի առաջ մեր ժողովուրդը դարերով երազանք ուներ՝ վերականգնել մեր անկախ պետականությունը, և 29 տարի առաջ այդ երազանքը ի կատար ածվեց: Այս մասին այսօր «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ընթացքում նշեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

Նա ընդգծեց՝ 29 տարվա մեջ ունեցել ենք և՛ մեծ հաղթանակներ, և՛ դժվարություններ: «Կարծեմ բոլոր չար և վատ դասերը սովորել ենք և ժամանակն է՝ նորից երազենք, որպեսզի ապագա 30 տարում կառուցենք իրական, ամուր, հզոր մեր պետությունը»:

Արձագանքելով կարծիքներին, թե գլոբալացվող աշխարհում Հայաստանը անկախ չէ և գտնվում է գերտերությունների ազդեցության տակ՝ նախագահը նշեց՝ չկա որևէ մեկը, որ կարող է կառավարել մեզ: «Հավատացե՛ք ձեր ուժերին: Աշխարհում չկա որևէ մեկը, որ ինձ, ձեզ, մյուսներին կարողանա կառավարել: Մենք ուժեղ ենք: Եթե ձեզ թվում է՝ 29 տարի առաջ բոլորը սպասում էին, որ Հայաստանը անկախ լինի, սխալվում եք: Մենք բոլոր հայերով հավատացինք և ստացանք այն, ինչ ուզում էինք: Եթե այսօր էլ հավատանք, կարգապահ լինենք, կազմակերպված, հստակ նպատակ և ծրագիր ունենանք, ապա կհասնենք դրան»:

 

armtimes.com

Related Posts

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…

Դավթաշենում ջրի խողովակը վնասվել է եւ ջուրը բարձր ճնշմամբ լցվել նկուղ. 25 տոննա ջուր է հեռացվել

Օգոստոսի 1-ին՝ ժամը 05։37-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն 4-րդ թաղամասի շենքերից մեկի նկուղ ջուր է լցվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ…