Աջափնյակում շուրջ 500 մ երկարությամբ նոր ճեմուղի է կառուցվում

Chemughi

Նազարբեկյան թաղամասում կառուցվող ճեմուղին հանգստի և ժամանցի յուրօրինակ վայր կդառնա բնակիչների համար։ Թաղամասի չխնամված, ոչ բարեկարգ կանաչ գոտին այժմ բոլորվին այլ տեսք ունի․ իրականացվել են տարածքի բարեկարգման, սալիկապատման, եզրաքարերի տեղադրման, թեքահարթակների կառուցման, ոռոգման ջրագծի անցկացման աշխատանքներ։

Մեկնարկել են նաև լուսավորության ցանցի վերակառուցման աշխատանքները։ Երեկոյան ժամերին ճեմուղին կլուսավորվի ժամանակակից, գերխնայող լեդ լուսատուներով։ Ողջ երկայնքով կտեղադրվեն նաև նոր նստարաններ ու աղբամաններ։

Աջանյակ վարչական շրջանի ղեկավարի տեղակալներ Գևորգ Բադեյանը, Կարեն Մկրտչյանը և կոմունալ տնտեսության և բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքների կազմակերպման բաժնի պետ Ռոման Ալոյանը թաղամաս կատարած շրջայցի ժամանակ հետևել են ճեմուղու կառուցման աշխատանքների ընթացքին և տվել համապատասխան հանձնարարականներ։

https://www.facebook.com/AjapnyakAdministrativeDistrict/posts/3635496989818227

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…