ՀՊՏՀ-ն ժամանակավորապես դադարեցնում է ուսումնական գործընթացը. հայտարարություն

HPTH

ՀՊՏՀ ռեկտորատը հայտարարություն է տարածել, որում տեղեկացնում է, որ ՀՊՏՀ-ն ժամանակավորապես դադարեցնում է ուսումնական գործընթացը:

Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. 

«Սիրելի´ ուսանողներ, ՀՊՏՀ այլ շահառուներ,

տեղեկացնում ենք, որ կոլեկտիվի գերակշիռ մեծամասնության որոշմամբ ՀՊՏՀ-ն ժամանակավորապես դադարեցնում է ուսումնական գործընթացը՝ մինչև ս.թ. հուլիսի 17-ին կայացած մրցույթում «ՀՊՏՀ» ՊՈԱԿ խորհրդի անդամների կողմից ձայների մեծամասնությամբ ընտրված ռեկտորի՝ օրենքով սահմանված կարգով նշանակումը։

Քաջ գիտակցելով պատասխանատվությունը ձեր հանդեպ և հայցելով ձեր ներողամտությունը՝ հայտնում ենք, որ այս պարտադրված քայլը բխում է նաև ձեր շահերից, քանի որ կրթության որակը ենթադրում է կայունություն երկարաժամկետ կտրվածքով։ Հանձն ենք առնում լրացնել բոլոր բաց թողնված դասաժամերը։

Միևնույն ժամանակ, վաղը՝ սեպտեմբերի 24-ին, ժամը 10։00-ին, հրավիրում ենք ձեզ ՀՊՏՀ բակ՝ սույն հարցի առնչությամբ բաց քննարկման»:

https://www.facebook.com/www.asue.am/posts/3500787039978078

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…