Ինչու Ռուսաստանը ԵԱՏՄ երկրներից միայն Հայաստանի հետ չի բացում օդային սահմանները. ԱԳՆ

Naghdalyan

Auroranews-ը ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանից հետաքրքրվեց, թե ՌԴ-ի հետ սահմանները բացելու ուղղությամբ ի՞նչ քայլեր են տարվում, ինչո՞վ է պայմանավորված ԵԱՏՄ երկրներից միայն ՀՀ-ի հետ օդային սահմանները չբացելու որոշումը, եթե հաշվի առնենք, որ մյուս երկրներում էլ համաճարակային վիճակն առանձնապես լավ չէ։

«Նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում օտարերկրացիների մուտքի սահմանափակման վերաբերյալ որոշումների կայացումը բացառապես տվյալ երկրի իրավասության դաշտում է, և, ինչպես արդեն նշել ենք, դրանք պայմանավորված չեն երկկողմ հարաբերություններով կամ փոխադարձության սկզբունքով: Այդ մեխազնիմների ներդրում պայմանավորված է բացառապես հակահամավարակային ներպետական ծրագրերով ու համալիր միջոցառումներով, համավարակի դեմ պայքարի արդյունավետությամբ, առողջապահական համակարգի կարողություններով: Պետք է նշենք, որ նոր տիպի կորոնավիրուսի տարածմամբ ողջ աշխարհում է ստեղծվել աննախադեպ արտակարգ իրադրություն, որը ենթակա է պարբերական փոփոխության և որի հասցեագրման ուղղությամբ մեխանիզմները մշակվել և ներդրվել են նորովի: Խնդրի լուծումը մեծապես կախված է համաճարաքային ընթացիք վիճակի կայունացման դինամիկայից:

Ինչ վերաբերում է ռուսաստանյան կողմի հետ աշխատանքներին, ընդգծենք, որ ՀՀ կառավարությունը շարունակում է ռուսաստանյան կողմի հետ աշխատանքներ տանել ինչպես ՀՀ-ՌԴ միջև կանոնավոր ավիափոխադրումների վերականգնման, այնպես էլ Ռուսաստան ՀՀ քաղաքացիների մուտքի արգելքի հանման կամ չեղարկման ուղղությամբ։ Այս առումով աշխատանքներն ընթանում են իրենց բնականոն հունով: Հարցը քննարկվում է նաև ԵԱՏՄ հարթակում՝ համապատասխան գերատեսչությունների միջև:

Այս համատեքստում ցանկանում եմ ընդգծել, որ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և Առողջապահության նախարարությունը մշտական կապի մեջ են իրենց գործընկերների հետ, իրականացվում է երկու երկրների համաճարակային իրադրության վերաբերայլ օպերատիվ վիճակագրության ամենօրյա փոխանակում»:

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…