2019-ին թուրքական մամուլում ատելության խոսք ամենաշատը կիրառվել է հայերի դեմ

Turqakan mamul

«Հրանտ Դինք» հիմնադրամի կողմից իրականացվող «Ատելության խոսքը մամուլում» նախագծի շրջանակներում կազմվել և հրապարակվել է հերթական զեկույցը՝ հայտնում է Ermenihaber-ը:

Դրանում ներկայացվում է 2019-ին էթնիկ, կրոնական և այլ խմբերի վերաբերյալ թուրքական մամուլում կիրառված՝ ատելություն պարունակող կամ սերմանող խոսքի ծավալները և քանակը:

Զեկույցի համար ուսումնասիրվել է մամուլի 4364 հրապարակում: Դրանցից 108 հրապարակման մեջ առկա է եղել ատելության խոսք՝ ուղղված մեկից ավելի խմբերի դեմ: Նշվում է, որ ընդհանուր առմամբ 80 տարբեր խմբերի վերաբերյալ օգտագործվել է 5515 ատելության խոսք:

Ատելության խոսքի թիրախ դարձած խմբերը ըստ հերթականության հետևյալ տեսքն ունեն.

  • Հայեր — 803 ատելության խոսք.
  • Սիրիացիներ — 760.
  • Հույներ (Հունաստանի) — 754.
  • Հրեաներ — 676.
  • Հույներ (Թուրքիայի, Կիպրոսի և այլն) — 603.
  • Քրիստոնյաներ — 334:

Հայերն ամենաշատը թիրախավորվում են Խոջալուի դեպքերի ու Հայոց ցեղասպանության թեմայով հոդվածներում, որոնցում հաճախ նույնականացվում կամ կապակցվում են «Քուրդիստանի բանվորական կուսակցություն» ռազմաքաղաքական կազմակերպության և ASALA-ի հետ: Հայերը շատ են թշնամացվում նաև Ադրբեջանի հետ ունեցած հակամարտության համատեքստում:

Ընդհանուր առմամբ ատելության խոսքի 51 տոկոսը հրապարակվել է տեղական, իսկ 49 տոկոսը՝ հանրապետական մամուլում:

Հանրապետական նշանակության մամուլի միջոցներից ամենաշատ ատելության խոսքը կիրառել է Yeni Akit ընդգծված ազգայնական թերթը՝ 263 դեպք:

Դրան հաջորդում են Yeniçağ  (155 դեպք), Diriliş Postası (131), Milli Gazete (123), Milat (118) թերթերը:

Հեղինակ`Կարմեն Ղուկասյան
1lurer.am

Related Posts

Թող Հարության լույսը զորացնի մեր հավատը սեփական ուժերի հանդեպ․ Խաչատուրյանի ուղերձը

Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհավորում եմ բոլորիս Սուրբ Զատկի՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հարության տոնի կապակցությամբ։ Այս մասին իր ուղերձում նշել է նախագահ Վահագն Խաչատուրյանը։ «Հարության տոնը դարեր շարունակ եղել է մեր…

Երևանում բախվել են ՊՆ փոխգնդապետի «Mercedes»-ը ու թիվ 7 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը

Երեկ՝ փետրվարի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։10-ի սահմաններում  Թևոսյան փողոցից դեպի Ջրվեժ տանող ճանապարհին բախվել են «Mercedes» մակնիշի ավտոմեքենան և Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 7…