«Վտանգ կար, որ 2018-ի ապրիլի 24-ին կլիներ զինված դիմադրություն և երկրորդ եղեռն». Վ. Բաղդասարյանը մանրամասներ է հայտնում

va

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ, պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը «168 ժամ»-ի եթերում հայտնել է, որ 2018 թվականի ապրիլի 24-ին, իր խոսքով, «բավականին լուրջ գործողություններ» էին սպասվում, որոնք տեղի չունեցան:

«Բանից պարզվեց, որ ապրիլի 24-ին՝ Հայոց Ցեղասպանության հիշատակի օրը, բավականին լուրջ գործողություններ էին սպասվում: Դուք պատկերացնո՞ւմ եք 100 հազարավոր մարդիկ, որոնք գնում էին հուշահամալիր, պրովոկատորների միջոցով պետք է այդ ամբոխը շրջվեր և գնար դեպի իշխանափոխության: Այդտեղ սահմանադրորեն իր առաքելությունը պիտի կատարեր երկրի ղեկավարը և դրան մնում էր միայն զինված դիմադրությունը: Ճիշտ որոշում կայացվեց, որ ապրիլի 23-ին հայտարարություն տարածվեց, որ հանդարտվի ժողովուրդը, և ապրիլի 24-ը երկրորդ եղեռնի չվերածվի: Կար այդ վտանգը, իրոք կար: Ճիշտ որոշում եղավ և որևէ զոհ չունեցանք»,- ասել է Վ. Բաղդասարայանը:

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…