Ադրբեջանում պահեստազորի հավաքները երկարաձգվում են. Razm info

Zorahavaq

Ադրբեջանում սեպտեմբերի 21-ին սկսված պահեստազորի զինվորական հավաքները երկարաձգվում են։ Ադրբեջանցի պահեստազորայիններից մեկի կինը փաստում է, որ ամուսնուն հավաքների էին տարել 15 օրով, սակայն օրերս ամուսինը հայտնել է, որ հավաքները տևելու են մինչև 2 ամիս։

Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Ըստ BBC-ի հրապարակման՝ պահեստազորայինների զինվորական հավաքների անսպասելի երակարձգվելու փաստը անհանգստություն է առաջացրել Ադրբեջանում։

Հիշեցնենք, որ Ադրբեջանում պահեստազորի հավաքների մասին պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հայտնել էր սեպտեմբերի 19-ին, իսկ սեպտեմբերի 21-ին պաշտոնական հայտարարություն եղավ հավաքները սկսելու համար։

Հավաքների մեկնարկի օրը ադրբեջանցի օգտատերերը սոցկայքերում գրառումներ էին անում այն մասին, որ ոստիկանությունը փողոցներից առգրավում է քաղաքացիների փիքապ թափքով մեքենաները։ Սեպտեմբերի 22-ին լուրը հաստատեց երկրի ՆԳՆ-ն, պատճառաբանելով, որ մեքենաները անցնելու են պլանային տեխզննում, քանի որ, ըստ օրենքով նախատեսված դեպքերի, հանդիսանում են ռազմական տրանսպորտային միջոցներ։

 

razm.info

 

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…