Դուք ու՞մ դեմ եք պայքարում՝ ժողովրդի՞, թե՞ իշխանության. Հայկ Կոնջորյան

Um dem
Մեզ ասում են՝ դուք վախենում եք ընդդիմությունից, դրա համար մեզ հետապնդում եք քրեական գործերով։ Եկեք մի քանի պարզաբանում անենք.
նախ, դուք ու՞մ եք ընդդիմադիր՝ կառավարությա՞նը, թե՞ ժողովրդին։ Մի կողմից բողոքում եք, որ կորոնավիրուսի դեմ խիստ չենք պայքարում, մյուս կողմից բողոքում եք դիմակներից և կոչ անում դիմակ չկրել։ Պահանջում եք հայտարարել կարանտին, հետո պահանջում եք չեղարկել կարանտինը։ Պահանջում եք փակել սահմանները, հետո պահանջում եք բացել սահմանները, որ մարդիկ գնան հասնեն իրենց ընտանիքներին։
Եվ այս ամենն անում եք լոկ իշխանությանը հարվածելու, թուլացնելու համար։ Իսկ ամենազազրելին այն է, որ դուք իշխանությանը հարվածում եք՝ ժողովրդին օգտագործելով որպես մահակ։ Ասե՞մ ինչպես. երբ մարդկանց կոչ եք անում դիմակ չկրել, որ հետո մեղադրեք իշխանությանը վարակի տարածման համար՝ դուք օգտագործում եք ժողովրդին՝ հարվածելու իշխանությանը, և դուք դա անում եք ժողովրդի առողջության հաշվին։ Ստացվում է՝ մեկ կրակոցով հարվածում եք և՛ ժողովրդին, և՛ իշխանությանը։
Հիմա հարց՝ դուք ու՞մ դեմ եք պայքարում՝ ժողովրդի՞, թե՞ իշխանության։ Դուք ու՞մ եք ընդդիմադիր։ Գուցե ընդդիմադիր չե՞ք ընդհանրապես, իսկ եթե ընդդիմադիր չեք, ինչպե՞ս կարող եք հետապնդվել ընդդիմադիր հայացքների համար։ Ձեզ իշխանությունը չի հետապնդում։ Ձեզ հետապնդում է ձեր անցյալը, իսկ ձեր անցյալը չփակված հաշիվներ ունի արդարադատության հետ։ Եվ ուրեմն՝ ոչ թե մենք վախենում ենք ձեզանից դրա համար հետապնդում ենք ձեզ, այլ դուք վախենում եք ձեր անցյալից և փորձում եք ճողոպրել արդարադատությունից՝ ընդդիմության քողի տակ։ Իսկ քողը պատռվելու հատկություն ունի։

https://www.facebook.com/KonjoryanHayk/posts/1698687686962215?__cft__[0]=AZWSUjkm_G9dSjFvdoKw6E0qVaqwx17gDXd2Nx0Zm28JtRtgZoPwZAfVIfembv1IAnyNUbHsounwF_5k-1fQRILvRVEzefGuIexh-6swoJ8T-gE9e9I-j38YDeMUhqWseQy3naZ0zD1oBJ8_VefLHw3Ij1BrlVO4aVVtLdHHebc5SgdKR2_jEdwq6TmWjqTMByE&__tn__=%2CO%2CP-R

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…