Հոկտեմբերի 1-ից Երևանի և մարզերի մի շարք հասցեներում խմելու ջուրը կդառնա ժամով

jamov

«Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն հայտարարություն է տարածել, որում տեղեկացնում է ժամով ջրամատակարարման անցնելու մասին։

Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.

«Հարգելի սպառող,

Հրապարակված ջրամատակարարման գրաֆիկն առաջիկա ամիսների համար կազմվել է` հաշվի առնելով «Վեոլիա ջուր» ՓԲԸ ներկայիս տեխնիկական հնարավորությունները և համապատասխանում է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` խմելու ջրի մատակարարմանը ներկայացվող նվազագույն պահանջներին: Այն գործում է 2020 թ. հոկտեմբերի 1-ից մինչև 2021 թ. ապրիլի 30-ը ներառյալ:

Հրապարակված գրաֆիկների վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն կարող եք ստանալ «Վեոլիա ջուր» ՓԲԸ «Հեռախոսային կենտրոնի» (հեռ.՝ 1-85, 011.300-185, 0-800-00-185` անվճար), veolia.am պաշտոնական կայքի, Բաժանորդների սպասարկման գրասենյակների (հասցե` ք. Երևան՝ Աբովյան 66ա, Ազատության 24, Էրեբունի 5, Լվովյան 2, Ֆուչիկի 1/3, ք. Գյումրի՝ Դուդկոյի 1, ք. Վանաձոր՝ Ն.Ստեփանյան 2), ընկերության տարածքային բոլոր ստորաբաժանումների, ինչպես նաև Վճարման անդորրագրերի միջոցով, որտեղ նշվում է յուրաքանչյուր հաջորդ ամսվա ջրամատակարարման գրաֆիկը:

«Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն հիշեցնում է, որ բազմաբնակարան շենքերի ներքին ցանցում վթարների դեպքում անհրաժեշտ է դիմել համապատասխան համատիրությանը, շենքի լիազոր ներկայացուցչին, համայնքապետարանի կամ վարչական շրջանի աշխատակազմին: Անհատական տնատիրություններում վթարները պարտավոր են վերացնել իրենք` սեփականատերերը:

 

Հասցեների ցանկը կարող եք տեսնել այստեղ»։

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…