Պետական մարմինները ի վիճակի են զբաղվել կացարանների հարցով, եթե դրա անհրաժեշտությունը լինի: Բայց ինչպես նշել էի, նման կարիք այս պահին չկա. Զարուհի Բաթոյան

kacaranneri harc

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյան.
Հարգելի՛ հայրենակիցներ,
Երեկ տարածել էի հայտարարություն այն մասին, որ պետական մարմինները ի վիճակի են զբաղվել կացարանների հարցով, եթե դրա անհրաժեշտությունը լինի: Բայց ինչպես նշել էի, նման կարիք այս պահին չկա:
Իրենց բնակարաններում և տներում հյուրընկալել ցանկացող քաղաքցիների հայտարարությունները ևս մեկ անգամ փաստում են մեր միասնականության մասին, սակայն մեր ունեցած տվյալներով այս պահին օգնել ցանկացող մեր հայրենակիցներն ավելի շատ են, քան դրա կարիքն ունեցող մեր քույրերն ու եղբայրները:
Ինչ վերաբերում է Արցախից ժամանած երեխաներին և նրանց ընտանիքներին հյուրընկալելու ինքնաբուխ ցանկություններին, խնդրում եմ զսպել և չտարածել դրանք:
Իմ շատ սիրելի, ուժեղ և հաղթող մարդիկ, անհրաժեշտության դեպքում մենք կդիմենք ձեր օգնությանը: Պարզապես կապի մեջ եղեք ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն նախարարության հետ:
Շնորհակալ եմ:

Related Posts

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…