Արցախում հակառակորդի ԱԹՍ-ը հետապնդել է լրագրողների խմբին (տեսանյութ)

Marukyan

Արցախի Մարտունու շրջանում մասնագիտական պարտականությունները կատարելիս լրագրողների խմբին հետապնդել է հակառակորդի ԱԹՍ-ը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց «Tert.am»-ի լրագրող Անի Գևորգյանը:

«Մենք Մարտունու շրջանում իրականացնում էինք մեր մասնագիտական պարտականությունները: Մտել էինք տներից մեկը, որն առավել շատ էր տուժել հակառակորդի գործողություններից ու տան անդամներից մեկը պատմեց, որ կորցրել է իր հարսին, աղջիկը հիվանդանոցում է, թոռն է վիրավոր: Դրանից հետո որոշեցինք դուրս գալ ու հաջորդ տուն մտնելուց առաջ, մեր օպերատորներից մեկը գոռաց, որ կամիկաձեի ձայն է լսում: Մեզ ուղեկցողներից մեկն էլ ասաց, որ ԱԹՍ է ու մեզ անմիջապես հորդորեցին գնալ այդտեղից, չկանգնել մեքենաների կողքին: Մենք վազում էինք ու պատսպարվեցինք քաղաքացիներից մեկի տանը»,- պատմեց Անին:

https://youtu.be/5UdI2YO-kNI?t=1

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսելՀրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերըայդ թվում մայրաքաղաք ՍտեփանակերտըԱդրբեջանի հարձակման հետևանքով առաջին զոհերը եղել են Մարտունու շրջանում՝ մեկ կին և մեկ երեխաՀայկական կողմն ունի 58 զոհ և կա շուրջ 200 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։  Հակառակորդը հրետակոծել է նաև դպրոցներներառյալ Ստեփանակերտում։

Հայաստանի Հանրապետությունում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։

Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքումճշտված տեղեկություններովադրբեջանական կողմն ունի մարդկային ավելի քան 200 կորուստԱռայժմ հայտնի տվյալներով՝ ադրբեջանական զինուժն ընդհանուր առմամբ կորցրել է 4 ուղղաթիռ, 27 ԱԹՍ, 36 տանկ և հետևակի մարտական մեքենաինչպես նաև 2 ինժեներական զրահամեքենա և 11 զրահատեխնիկա:

 

Լիլիթ Դեմուրյան

Տեսանյութը՝  tert.am-ի

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…