Արցախում հակառակորդի կրակից վիրավորված հղի կինը որդի է ունեցել. նրան անվանել են Մոնթե

poqrik Monten

Արցախա-ադրբեջանական շփման գծում հակառակորդի ծավալած գործողությունների պատճառով վիրավորում ստացած հղի կինը՝ Աննա Գալստյանը տղա է ունեցել, նրան Մոնթե են կոչել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Հանրային հեռուստաընկերության «Լուրերի» թողարկումը:

«Լավ է ձեր բալիկը, եթե կուզեք, կնկարենք, կուղարկենք ձեզ»,- հեռախոսից այն կողմ տատիկին ու Մոնթեի եղբայրներին դիմում է բժիշկն ու շնորհավորում նրանց։

Աննա Գալստյանը պատմում է, որ վիրավորվեց ճանապարհին ու ասում է, թե ուրախ է, որ տուժողն ինքն է եղել, ոչ թե նույն մեքենայում գտնվող երեխաները։

«Մեքենայում երեխաներ էլ կային, հանկարծ ինչ-որ բան պայթեց, մեքենան դուրս եկավ ճանապարհից։ Փառք Աստծո, միայն ինձ բան եղավ, երեխաներին ոչինչ չեղավ, ես դիմացն էի նստած: Մեքենայի թեքվելուց հետո ձեռքս մնաց մոշերի թփերի ու մեքենայի արանքում, ու այլևս ոչինչ չեմ հիշում»,-պատմում է կինը։

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսելՀրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերըայդ թվում մայրաքաղաք ՍտեփանակերտըԱդրբեջանի հարձակման հետևանքով առաջին զոհերը եղել են Մարտունու շրջանում՝ մեկ կին և մեկ երեխաՀայկական կողմն ունի 58 զոհ և կա շուրջ 120 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։  Հակառակորդը հրետակոծել է նաև դպրոցներներառյալ Ստեփանակերտում։

Հայաստանի Հանրապետությունում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։

Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքումճշտված տեղեկություններովադրբեջանական կողմն ունի մարդկային ավելի քան 400 կորուստԱռայժմ հայտնի տվյալներով՝ ադրբեջանական զինուժն ընդհանուր առմամբ կորցրել է 4 ուղղաթիռ, 36 ԱԹՍ, 36 տանկ և հետևակի մարտական մեքենաինչպես նաև 2 ինժեներական զրահամեքենա, 47 զրահատեխնիկա և 1 ինքնաթիռ:

 

Լիլիթ Դեմուրյան

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…