Սա լավ պլանավորված ադրբեջանական հարձակում է. BBC-ի թղթակցի անդրադարձը

bbc

Հեղինակավոր BBC լրատվականի թղթակիցը, եթերում մեկնաբանելով արցախա-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակը, հեռուստադիտողին հստակ ներկայացրել է, որ դա միանշանակ ադրբեջանական հարձակում է, որը լավ պատրաստված, պլանավորված է եղել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ թղթակիցը, մասնավորապես, նկատել է, որ սա աներևակայելի դժվար փուլ է:

«Թվում է, որ սա լավ համակարգված, շատ լավ պատրաստված, նախապես պլանավորված էր: Ինձ թվում է, որ սա միանշանակ ադրբեջանական հարձակում է, որը վերջին շաբաթների ընթացքում շատ միտումնավոր պատրաստվում էր»,-նշել է լրագրողը:

Նա նկատել է, որ դատելով հայտարարություններից և գործողություններից, որ տեղի են ունենում, օրինակ՝ Հայաստանում լայնամասշտաբ պահեստազորի մոբիլիզացիան, Ադրբեջանի պաշտոնյաների հայտարարությունները, թե այժմ ժամանակն է վերջնականապես «ազատագրելու» Ղարաբաղը, իրավիճակը ծայրահեղ վտանգավոր է:

Թղթակիցը նշել է նաև, որ շատ հավանական է Թուրքիայի ներգրավվածությունը, վերջինս բացահայտ աջակցություն է ցուցաբերում Ադրբեջանին վերջին շրջանում: Թղթակիցը հիշեցրել է նաև Ադրբեջանի և Թուրքիայի զորավարժությունների մասին: Նա նկատել է՝ հավանական է, որ նույնիսկ Թուրքիան զինյալներ է ուղարկել Ադրբեջան:

BBC-ի թղթակիցը նաև նկատել է, որ հարևան Իրանում ավելի շատ պրոհայկական տրամադրություններ են:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով առաջին զոհերը եղել են Մարտունու շրջանում՝ մեկ կին և մեկ երեխա: Հայկական կողմն ունի 58 զոհ և կա շուրջ 120 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։  Հակառակորդը հրետակոծել է նաև դպրոցներ, ներառյալ Ստեփանակերտում։

Հայաստանի Հանրապետությունում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։

Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքում, ճշտված տեղեկություններով, ադրբեջանական կողմն ունի մարդկային ավելի քան 200 կորուստ: Առայժմ հայտնի տվյալներով՝ ադրբեջանական զինուժն ընդհանուր առմամբ կորցրել է 4 ուղղաթիռ, 27 ԱԹՍ, 36 տանկ և հետևակի մարտական մեքենա, ինչպես նաև 2 ինժեներական զրահամեքենա և 21 զրահատեխնիկա:

Պատրաստեց Աննա Գրիգորյանը

Related Posts

Թող Հարության լույսը զորացնի մեր հավատը սեփական ուժերի հանդեպ․ Խաչատուրյանի ուղերձը

Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհավորում եմ բոլորիս Սուրբ Զատկի՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հարության տոնի կապակցությամբ։ Այս մասին իր ուղերձում նշել է նախագահ Վահագն Խաչատուրյանը։ «Հարության տոնը դարեր շարունակ եղել է մեր…

Երևանում բախվել են ՊՆ փոխգնդապետի «Mercedes»-ը ու թիվ 7 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը

Երեկ՝ փետրվարի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։10-ի սահմաններում  Թևոսյան փողոցից դեպի Ջրվեժ տանող ճանապարհին բախվել են «Mercedes» մակնիշի ավտոմեքենան և Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 7…