Ադրբեջանի գործողությունների հետևանքով Արցախում 9-ամյա աղջիկ է զոհվել

mahacel e

Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած գործողությունների հետևանքով Մարտակերտում 9-ամյա աղջնակ է զոհվել:

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնից հայտնում են, որ Ադրբեջանական հրետակոծության հետևանքով Իգոր Գրիգորյանը կորցրել է իր 9-ամյա դստերը: Կինն ու որդին ծանր վիճակում են:

«Երկու ոտքերից է հրազենային վնասվածք ստացել, տնից դուրս է եկել 2 երեխու հետ, դժբախտաբար 9 տարեկան երեխան մահացել է»,- ասել է բժիշկը՝ կնոջ առողջական վիճակի մասին:

Ադրբեջանական կողմի թիրախ է դարձել Մարտակերում գտնվող քաղաքացիական ավտոմեքենան, որում գտնվել են մայրը, երեխան և ընտանիքի մյուս անդամները:

Սոցցանցերում ակտիվորեն տարածվող լուսանկարի վիրավոր փոքրիկը հենց ընտանիքի երեխաներից մեկն է՝ կրտսերը, որդին: Երեխայի վիճակը գնահատվում է ծանր:

 

https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter/posts/796236137878982?__cft__[0]=AZWIOcDjeMk2asjSyefg6nt5U9FpgocTWXd7nw1ruAaSDBV8w75_h6b8yYLpKP5u2vvNtKv3p1kgkMBvMEROOFhDfrD9eQPAovAPvg0su_cFGeCoNWtdlMBUvg2sifcvcEc0pOdIcZSEn5wGXKRWFxdBcz8yV8aVNYfRgy3nNx5A1o9Kb34f-FG5dhd9ZQABEOW93gAYAHEbdZsKwBe79WcT&__tn__=%2CO%2CP-R

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…