Իրանի տարածքում 3 արկ է ընկել. մեկ իրանցի երեխա է վիրավորվել

iranum

Իրանական «Anaj» գործակալությունը հայտնում է, որ երեք արկ է ընկել Խոդաֆարինի շրջանի Փարվիզհանլու գյուղ, հայտնում է Infoteka24-ը:

Արկերի ընկնելու հետևանքով մեկ երեխա է վիրավորվել, 6 տուն վնասվել:

Հիշեցնենք, որ ավելի վաղ պաշտոնական Թեհրանը նախազգուշացրել էր, որ հակամարտության գոտուց ոչ մի արկ չպետք է մտնի Իրան: Հաղորդագրությունն ուղարկվել է Բաքու, քանի որ սա առաջին դեպքը չէ, երբ գնդակոծելով Իրանի տարածքը՝ Ադրբեջանը փորձում է իրանական կողմին ներքաշել հակամարտության մեջ՝ ամբողջ պատասխանատվությունը գցելով հայկական կողմի վրա:

Բացի այդ, իրանական հակաօդային պաշտպանությունը սահմանային տարածքում խոցել է ադրբեջանական մարտական անօդաչու թռչող սարք:

Զինված ուժերն ու ծանր տեխնիկան արդեն տեղակայվել են Իսլամական Հանրապետության Արցախի ու Ադրբեջանի հետ սահմանների երկայնքով:

 

auroranews.am

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…