Մակրոնը հայտնել է Թուրքիայի տարածքով 300 սիրիացի իսլամիստ գրոհայինի ԼՂ գոտի տեղափոխվելու մասին

Makron

 Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ ավելի քան 300 սիրիացի իսլամիստներ թուրքական Գազիանթեփով տեղափոխվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի` Ադրբեջանի զինուժի կողմից ներգրավվելով ռազմական գործողություններում։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ միջազգային լրատվամիջոցները, Ֆրանսիան հաստատում է, որ դա ապացուցված փաստ է, Ռուսաստանը նույնպես տիրապետում է այդ տեղեկատվությանը:

Այս մասին Մակրոնը հայտարարել է ԵՄ գագաթնաժողովի առաջին օրվա արդյունքներով ճեպազրույցի ժամանակ։

Մակրոնը հավելել է, որ Ֆրանսիան սերտ կապի մեջ է ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների՝ Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ ու Լեռնային Ղարաբաղի իրավիճակի առնչությամբ նրանց հետ համատեղ խաղաղ նախաձեռնություններ է պատրաստում:

«Ես կարող եմ հայտարարել, որ ավելի քան 300 սիրիացի իսլամիստ գրոհայիններ, որոնք ավելի վաղ դուրս էին բերվել Հալեպի շրջանից, թուրքական Գազիանթեփով տեղափոխվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի։ Սա հաստատված փաստ է, այդ մարդիկ նույնականացված են, բոլորն էլ կապեր ունեն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ։ Ես այդ հարցը քննարկել եմ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, ով հաստատել է, որ Ռուսաստանը նույնպես ունի այդ տվյալները», — ասել է Մակրոնը։

Նա ընդգծել է, որ Թուրքիայի այդ պահվածքը հարիր չէ ՆԱՏՕ-ի անդամ երկրին և շեշտել, որ նման գործողություններն անընդունելի են համարում։ Մակրոնն ասել է, որ տվյալ դեպքում կարմիր գիծն արդեն հատվել են։

«Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Ֆրանսիան, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ, առաջիկայում Լեռնային Ղարաբաղի հակամարտության դադարեցման մի շարք նախաձեռնություններ կձեռնարկեն։ Մենք սերտ աշխատանքային շփման մեջ ենք»,- նշել է Ֆրանսիայի նախագահը։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…