Հակառակորդի հարձակման մասշտաբները աննախադեպ են. ՀՀ վարչապետ

Tshnami

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդին ուղղված ուղերձում հայտարարել է, որ հակառակորդի հարձակման մասշտաբները աննախադեպ են:

«Թշնամիին գրոհում է այնպիսի ծավալներով, որ, ըստ ռազմական փորձագետների, 21-րդ դարում հաճախ չի պատահել աշխարհի որևէ հատվածում, հակամարտության գոտիներից որևէ մեկում: Հարյուրավոր տանկեր և հետևակի մարտական մեքենաներ, 1000-ավոր արկեր և հրթիռներ, 10-յակ ինքնաթիռներ, 100-ավոր անօդաչու թռչող սարքեր և 10-յակ հազարավոր հետևակ արդեն 1 շաբաթ գրոհում են Արցախի Պաշտպանական բանակի դիրքերը շփման գծի ամբողջ երկայնքով»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:

Ըստ Վարչապետի՝ նախորդ օրվա վերլուծություները ցույց են տվել, որ Արցախի ՊԲ-ի 1 մարտական դիրքի վրա գրոհի են նետվում մոտավորապես 150-200 թշնամական զինվոր:

«Ընդ որում՝ այսպիսի գրոհները կրկնվում են օրվա մեջ մի քանի անգամ, ուղեկցվում են հրթիռային և ավանդական հրետանու, զրահատեխնիկայի, օդանավերի, անօդաչու թռչող սարքերի աջակցությամբ: Մեր զինվորականների վկայությամբ, բացի ադրբեջանական բանակի ստորաբաժանումներից, գրոհներին ներգրավված են սիրիացի վարձկաններ ու ահաբեկիչներ, թուրքական բանակի հատուկ ջոկատայիններ»,-ասել է Փաշինյանը:

Նա նաև հայտարարել է, որ թուրքական բանակի շուրջ 150 բարձրաստիճան զինվորականներ այս պահին գտնվում են ադրբեջանական ԶՈՒ-ի տարբեր օղակներում և ղեկավարում են ռազմական գործողությունները, և հենց սա է վկայում՝ ինչպիսի ծանր մարտեր են առաջնագծում:

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…